Կալանավորվել է Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր օգնականը
Կալանավորվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը:
Panorama.am-ին քննչական կոմիտեց հայտնեցին. «Անձին առաջադրվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը»։
Հիշեցնենք, որ հունվարին ԲԴԽ որոշմամբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկել հարազատ հորեղբոր որդու գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ Նրան նախազգուշացում էր հայտարարվել:
Նշենք, որ Նաիրա Գրիգորյանը գեներալ Մանվելի Գրիգորյանի դուստն է։
(Նկարում՝ դատավոր Նաիրա Գրիգորյանն է)։