Ռասայական սկանդալ է ծագել Փարիզի Օլիմպիական խաղերը բացող երգչուհու ընտրության շուրջ
2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպիչներն ընտրել են երգչուհի Այա Նակամուրային խաղերի բացմանը ելույթ ունենալու համար։ Երգչուհու ծագումը, լեզուն և ստեղծագործական որոնումները սկանդալ են առաջացրել։
smotrim.ru-ն գրում է, որ Նակամուրան ֆրանս-մալիական ծագում ունի և, ըստ The New York Times-ի, «ստեղծագործություններում խառնում է ֆրանսիական տեքստերը արաբերեն, անգլերեն և արևմտյան աֆրիկյան բարբառներով»։
Քաղաքական աջակողմյան շատ քննադատներ ասում են, որ Նակամուրայի երաժշտությունը «չի ներկայացնում Ֆրանսիան»:
Միևնույն ժամանակ, երգչուհու դեմ հրապարակային ռասիստական վիրավորանքների տարափ է սկսվել, այնպես որ Փարիզի դատախազությունը նույնիսկ հետաքննություն է սկսել:
«Սա գեղեցիկ խորհրդանիշ չէ, այլ ներկայիս նախագահի նոր սադրանքը: Էմանուել Մակրոնը, ամեն առավոտ արթնանալով, մտածում է՝ էլ ինչպես նվաստացնել ֆրանսիացի ժողովրդին»,- ասել է ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հենց Մակրոնն է Նակամուրային առաջարկել Օլիմպիական խաղերում կատարել ֆրանսիացի հայտնի երգչուհի Էդիթ Պիաֆի երգը։ Գաղափարը դեռ քննարկվում է կազմակերպիչների կողմից, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ֆրանսիացիների գրեթե երկու երրորդը (64,5%) հավանություն չի տալիս դրան։
Փարիզի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Պարալիմպիկ խաղերը Փարիզում կանցկացվեն 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան