Գյուղերը տարածքային վեճի առարկա չեն. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Կլաարին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին։
Նա X սոցիալական ցանցում մասնավորապես գրել է. «Պարոն Կլաարը չի կարող ձերբազատվել նախապաշարմունքներից և չարիք է տեսնում միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ օրինական դիսկուրսի մեջ: Միևնույն ժամանակ նա բոլորովին անտեսում է հայաստանյան լրատվամիջոցների կոչերը՝ պայքարելու ապօրինի օկուպացիայի շարունակման համար»։
Նա նաև նշել է, որ «գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։
Հիշեցնենք, որ նախօրեին Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրառում էր արել` նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. «Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով` համաձայնեցված գործընթացի շրջանակներում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին