Սուրենյանց. Երկրին արտահերթ ընտրություններ են պետք
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Գիտե՞ք, թե ինչու մեր խորհրդարանական ընդդիմությանը չի հաջողվում հասնել իշխանափոխության կամ գոնե այդ օրակարգի շուրջ կոնսոլիդացնել հասարակությանը:
Շատ երկար չգրելու համար՝ արձանագրեմ, որ հենց այդ ընդդիմությունը կամ նրա մի հատվածն է Փաշինյանին ու ՔՊ-ին օգնում, որ երկրում «նորմալության» պատրանք լինի:
Օրինակ, միայն «անդարդ» երկրում է հնարավոր, որ իշխանության առաջին դեմքը և խորհրդարանական ընդդիմության շարքերում նման հավակնություն ունեցող մարդը մի ժամ վիճեն, թե ո՞վ ինչի՞ «գլուխ» է: Իսկ ավելի աբսուրդ է, որ շաբաթվա սկզբում «մաչոյությամբ» ընդդիմության լիդերեր դառնալու հայտ ներկայացնես, հետո «գլխի»ծաղրածուի» պատվիրակության կազմում մեկնես արտերկիր:
Միայն բովանդակություն չունեցող երկրում է հնարավոր, որ վարչապետին մեղադրեն թշնամական երկրի «անշարժ գույքի գործակալ» լինելու մեջ, բայց նա դա «չլսելու» տա՝ վիրավերվելով «գլուխ» բառից:
Միայն մաշված ընդդիմության պարագայում է հնարավոր, որ դրա պոտենցիալ առաջնորդը վիրավորվի «գլուխ» բառից, բայց տրվի հայրենիքի գող Նիկոլի շանտաժին և լռի, երբ նա սպառնում է հրապարակել «Գոլդեն- Փելեսի» կամ Հունաստանի կղզու «գաղտնիքները»:
Փաշինյանն իր «կաշին փրկելու» մասին է մտածում՝ կազինոյի խաղացողի հոգեբանությամբ զոհաբերելով Հայաստանը, խորհրդարանական ընդդիմության մի հատվածի համար իր սեփականության հարցը ավելի կարևոր է, երբ նույնիսկ ամեն մայրամուտի ստվերում ավելի տեսանելի են դառնում «Ալեքսանդրապոլ-2»-ի փլատակները:
Ի՞նչ կապ ունի այս խորհրդարանը Հայաստանի կամ նրա խնդիրների, մեր գոյությանը սպառնացող մարտահրավերների հետ:
Երկրին արտահերթ ընտրություններ են պետք՝ հասարակության ճնշմամբ, առանց Նիկոլի մասնակցության ու վաղվա օրակարգով, որը պետք է քաղաքական աղբանոց ուղարկի «ներկա- նախկին» դիսկուրսը՝ բացառապես բևեռի երկու կողմերին սնուցող ու պետություն լափող իր «պոտենցիալով»:
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. «Եղբայրա- ծռական» շոուներով նախապատրաստվում են իշխանության մեծածավալ ռեպրեսիաներ
- Սուրենյանց. Այն բառերը, որոնց համար տղաները զրկվել են ազատությունից, համատարած հնչում են Փաշինյանի հասցեին ողջ երկրում
- Սուրենյանց. Ինչի մասին է Տավուշի հայտնի տարածքը հանձնելու Ադրբեջանի պահանջը
- Սուրենյանց. Պետք է հասկանալ՝ ի՞նչ գնով ու ինչո՞ւ համար է Հայաստանին տրվում այդ «պրյանիկը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան