Անվտանգության հարցերով փորձագետ, Բանակի մասին Փաշինյանի հայտարարությունը
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է , որ երբ խոսում ենք երկրի անվտանգության մասին, առաջինը ասում ենք բանակ, սակայն ըստ նրա, բանակը պետք է վերջում ասենք: Ի՞նչ է սա նշանակում»,-գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը։
Նա թվարկում է հնարավոր պատճառները՝ օվերտոնի պատուհա՞ն,Փաշինյանի շուշաբանդ, թե՞ ավելի պարզ ասած, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջ:
«Փաստացի բանակը մղվում է երկրորդ, եթե կուզեք երրորդ, եթե կուզեք, վերջին պլան:
Իմ հանրային խոսքում բազմիցս ասել եմ, որ Արցախի Պաշտպանության Բանակի կազմաքանդումից հետո, ադրբեջանական կողմը խնդիր է դրել կազմաքանդել նաև ՀՀ ԶՈւ-ն, և նրանց ռազմավարական նպատակը հենց դա է:
Տավուշի գյուղերի, Սահմանադրության փոփոխության կամ մեկ այլ հանրային հնչեղություն վայելող թեմաները ընդամենը այդ ռազմավարական խնդի լուծման ճանապարհն է»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա