Իրանի դեսպան. Հարավային Կովկասում խնդիրների կարգավորմանը խանգարում է այլ երկրների առկայությունը
Ռուսաստանում Իրանի դեսպանը «3+3» ձևաչափն ամենաօգտակարն է համարում Հարավային Կովկասում խնդիրների լուծման համար։ Այս մասին Քազեմ Ջալալին հայտնել է News.ru-ին տված հարցազրույցում։
«3+3» խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ նաև այս տարի»,-ասել է Ռուսաստանում Իրանի դեսպանը։
Դիվանագետը հույս է հայտնել, որ Վրաստանը կդառնա դրա մասնակիցը։
Իրանի դեսպանը հիշեցրել է, որ այս ձևաչափով նախորդ հանդիպումը անցկացվել է Թեհրանում անցած տարի։ Ջալալին այն հաջողված է համարել։
Նա հավելել է, որ այլ պետությունների, «գերտերությունների» միջամտությունը ոչ միայն սրում է իրավիճակը, այլ նաև ուժեղացնում է էսկալացիան Հարավային Կովկասում։
«Հարավային Կովկասում խնդիրների կարգավորմանը խանգարում է այլ երկրների առկայությունը։ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանն այս տարածաշրջանի լավագույն փորձագետներն են, և ոչ թե թե որոշ երկրներ»,-ասել է դեսպանը։
Հարակից հրապարակումներ`
- Վ. Ոսկանյան. Իրանցիները դեմ չեն, որպեսզի Հայաստանն ավելի սերտ կապեր ունենա Արևմուտքի հետ, բայց...
- Վարդան Ոսկանյան. Հայաստանի եվրաինտեգրման հեքիաթը շատ հզոր խայծ է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա