Արամ Սարգսյան. Այս իշխանությունը լեգիտիմ չէ, մենք խմբակցություններին պահանջագիր ենք ներկայացնելու
«Այս իշխանությունն այսօրվա դրությամբ օրինական չէ, լեգիտիմ չէ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդի անդամ, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Նա հիմնավորեց՝ 2020 թվականի պատարեզմից հետո այս կառավարությունն ընդունել է ծրագիր այն մասին, թե ինչպես են ապահովելու երկրի, ազգային անվտանգությունը, ինչպես են ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, նրանց անվտանգությունը։
«Ամբողջովին խախտել են իրենց կողմից ընդունված ծրագրի բոլոր կետերը»,-ասաց նա՝ իշխանություններին որակելով ուրացողներ։
Սարգսյանի խոսքով, Տավուշի գյուղեր այցելության ընթացքում խոսել են բնակիչների հետ, համոզվել են՝ մարդկանց տրամադրությունները մարտական են, իրենք էլ կանգնած են մարդկանց կողքին, քանի որ դա ոչ միայն Ոսկեպարի, Նոյեմբերյանի, Կիրանցի խնդիրն է, այլ Հայաստանի լինելու, չլինելու հարցը։
Վաղը շարժումը նախատեսում է Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք, որից հետո իրականացվելու է նախազգուշական երթ դեպի Ազգային ժողով։
«Մենք ներկայացնելու ենք ԱԺ խմբակցություններին պահանջագիր, կներկայացնենք բոլոր այն կետերը, որոնք խախտվել են։ Պահանջում ենք սկսել անվստահության գործընթացը։ Բավ է նստեք ձեր տնրեւոմ, մենք բոլորս պայքարում ենք, ոչթե անձնական շահերի, այլ մեր երկրի, պետության համար։ Խետք է ցույց տալ, որ ժողովուրդն է պահանջում։ Հստակ ասում ենք՝ վաղը շատ կարևոր ու որոշիչ օր է»,-ասաց Արամ Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան