ՀՀ նախագահի պաշտոնական էջից հեռացվել է «Արցախի Հանրապետություն» բաժինը. Պատգամավորի ահազանգը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Արթուր Խաչատրյանն ահազանգում է՝ Հայաստանի նախագահի պաշտոնական էջից հանել են «Արցախի Հանրապետություն» բաժինը։
«Ադրբեջանի հերթական պահանջը
ՀՀ պետական կառավարման մարմիններից սկսում են անհետանալ Արցախի մասին հիշատակումները։ Մամուլում արդեն գրվել է, որ կայքի «թարմացման» պատճառով արտգործնախարարության պաշտոնական կայքից հեռացվել է (ասում են՝ ժամանակավորապես) Արցախի բաժինը։ Արցախյան հերոսամարտի բաժինը, նույն պատճառաբանությամբ, չկա նաև պաշտպանության նախարարության կայքում․․․
Արցախի բաժինը հեռացվել է նաև նախագահի (այո, այո Հայաստանում նման պաշտոն ու այդ պաշտոնը զբաղեցնող մարդ էլ կա) կայքից։ Պարզվում է, նախագահի կայքի բովանդակությունն էլ են որոշել «լրամշակել» և, չեն զլացել սկսել հենց Արցախից։
Մոտս այն հստակ համոզմունքն է ձևավորվել, որ այս իշխանություններին «լրամշակելացավով» վարակել են ադրբեջանցիները։ Տեսնենք ե՞րբ կբուժվեն»,-գրել է նա ու կից հրապարակել իր նամակն ու նամակի պատասխան գրությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին