ԵԱՏՄ-ում խնդիրներ են առաջանում, երբ մենք խոսում ենք նման սերտ փոխգործակցության մասին. Պեսկով
ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» պերբարեկանին տված հարցազարույցում անդրադարձել է ԵԱՏՄ-ի խնդիրներին։
«ԱՊՀ երկրները մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունն են, և գրեթե բոլորի հետ ունենք շատ զարգացած երկկողմ հարաբերություններ։ Ցավոք սրտի, դա չի վերաբերում Վրաստանին ու Մոլդովային։ Իսկ եթե խոսենք մնացածի մասին, ապա բացարձակ հարգանքով ենք վերաբերվում նրանց ինքնիշխանությանը։ Միևնույն ժամանակ մենք հիշում ենք մեր ընդհանուր պատմության, մեր տնտեսական փոխկախվածության մասին, որը ձևավորվել է խորհրդային տարիներին։ Այո՛, այժմ այդ երկրներն ունեն զարգացման իրենց հետագիծը, սակայն նրանց հավատարմությունը միասնական ինտեգրացիոն գործընթացներին մնում է։ Մենք ամենաառաջադեմ ինտեգրումն ունենք Բելառուսի հետ, այն մեր ամենամոտ գործընկերն է և դաշնակիցը։ Իրականում ունենք ընդհանուր տնտեսական տարածք ԵԱՏՄ անդամ երկրների հետ։ Կան համագործակցության այլ ձևաչափեր՝ կապված քաղաքականության, անվտանգության և այլնի հետ։ Ինտեգրման այս բոլոր տեսակները կիրառելի են, սակայն դրանց ներուժը հեռու է լիարժեք իրացումից: Ինչ-որ տեղ, իհարկե, խնդիրներ են առաջանում, երբ մենք խոսում ենք նման սերտ փոխգործակցության մասին, դա հնարավոր չէ անել առանց խնդիրների։ Բայց հարաբերությունների գործընկերային բնույթը թույլ է տալիս կառուցողականորեն հաղթահարել այս ամենը»,-ասել է պեսկովը։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը հույս ունի, որ Երևանի քայլերն ուղղված կլինեն ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը
- Այս պահին մենք հստակ ժամկետներ չունենք․ Պեսկովը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին
- Պեսկով. Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան