Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթը խիստ վիճահարույց է. Գալստյան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր է ճանաչել Բրյուսովի անվ․ պետական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Դ․ Գյուրջինյանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։ Այս մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Հիշեցնեմ, որ հակառակ իշխանությունների զազրելի ռեպրեսիվ միջոցների, 2023-ի դեկտեմբերի 9-ին, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ Բրյուսովի ռեկտոր էր ընտրվել Կ․ Հարությունյանը։ Ընտրությունների արդյունքների արձանագրությունը ստորագրել էր Ժաննա Անդրեասյանը, բայց կառավարությունն անցանկալի թեկնածուին չհաստատեց ռեկտորի պաշտոնում։
Եվ ոստիկանության հոծ շարքերի աջակցությամբ, բառիս բուն իմաստով համալսարան խուժեց և ռեկտորի աշխատասենյակը գրավեց ռեկտորի ընտրություններում ջախջախիչ պարտութուն կրած, բայց իշխանությունների սրտի թեկնածու Դավիթ Գյուջինյանը։
Դե սա էլ գործի անցավ՝ սկսելով համալսարանը «անցանկանալի տարրերից մաքրելու» հանձառությունից։ Աշխատանքից ազատեցին կամ դատական հետապնդումների ենթարկեցին մի շարք «ոչ հնազանդ», իրականում՝ ակնհայտ ապօրինությունները չհանդուրժող դասախոսներ, այդ թվում՝ համալսարանի երկու պրոռեկտորները։ /Այդ հրամաններից մեկն բեկանվեց/։
Ի դեպ, սույն թվականի փետրվարի 13-ին Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ՝ համալսարանի ռեկտորի պաշտոնի համար: Միակ թեկնածուն Դավիթ Գյուրջինյանն է, ով արդեն մեկ տարի իրականացնում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
Այս ընտրությունը խիստ վիճահարույց է, քանի որ այս պահին նախկին ընտրության արդյունքները վիճարկող երկու հայց կա դատարանում։
Ինչպե՞ս է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել բաց մրցույթ, երբ դատական քննությունը ավարտված չէ և նախորդ ընտրության արդյունքները անվավեր ճանաչված չեն։ Սա, ըստ էության հակասում է «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ Օրենքին։
Այս խնդրով օրերս պաշտոնական նամակ եմ ուղարկել Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին»,- գրել է Լիլիթ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մրցույթ` Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնի համար
- Ինչի հիման վրա են քրեական հետապնդում հարուցել Բրյուսովի համալսարանի նախկին դեկանի նկատմամբ․ArmLur.am
- Ընդդիմադիր հայացքների համար Սուրեն Սարգսյանին ևս հեռացրել են Բրյուսովի անվան համալսարանից
- Լիլիթ Գալստյան. Անվերջ նողկալի կրքեր ու ճղճիմ բարքեր բրյուսովում․․․ Քաղաքական անթաքույց հաշվեհարդա՞ր
- Ռեկտորի ԺՊ-ի նշանակումը քաղաքական է և միտված է քաղաքական վերահսկողության տակ վերցնել Բրյուսովի համալսարանը. Սողոմոնյան
- Բրյուսովի անվան համալսարանում անօրինականությունների տեղատարափ է. Ուսանող
- ԿԳՄՍՆ-ն՝ Բրյուսովի համալսարանի մասին. Իրականությանը չի համապատասխանում պնդումը, թե առկա է բուհի լուծարման վտանգ
- Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ուսանողները դասադուլ են անում
- ԿԳՄՍՆ. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը
- Ժաննա Անդրեասյանը՝ Բրյուսովի համալսարանի մասին
- Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականին մեղադրանք է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան