Սրանք օր-օրի հասունացնում են այն պատերազմը, որը ցույց է տալիս կանխավ պարտություն. Խաչիկ Մանուկյան
«Հանրահավաքը կապ ունի ձեզ՝ ժողովրդի հետ, թե արդյո՞ք ցանկանում եք տեր լինել երկրին, թե ոչ»,-«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի հրավիրած ասուլիսում ժողովրդին դիմեց 44-օրյա պատերազմի հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ մարտի 27-ի հանրահավաքը ցույց կտա, թե արդյոք ժողովուրդը երկրի տերն է, թե՝ գաղթական և պատրաստվում լքել հայրենիքը, սրբատեղիները, հիշողությունները, ինչը ցանկանում են իշխանությունները՝ ՔՊ-ական պարագլուխներն իրենց համախոհներով։
Բանաստեղծը նկատեց, որ ժողովրդավարական պետություններ կոչվողները պատերազմից հետո պաշտպանում են Փաշինյանին՝ ակնկալելով, որ Հայաստանում նոր ռազմական կենտրոն պետք է բացի, որի շուրջ արդեն պայմանավորվել են։
Հայտարարելով, որ հանրահավաքի կարգախոսներից մեկն էլ լինելու է «Դատիր ազգադավին»՝ բանաստեղծն ասաց․ «Մենք հայրենիք ենք կորցնում, քաջերի կորուստ ունեցանք, չկարողացանք տեր լինել այդ սխրանքին, հաղթանակությանը և զինվորների պահած տարածքները քաղաքական խայտառակ պարտության արդյունքում զիջեցինք թշնամուն, թույլ ենք տալիս, որ այս ազգադավ իշխանությունն իր ներկայությամբ կործանի մեր երկիրը և պակասեցնի մեր տարածքները»։
Նրա խոսքով՝ եթե ժողովուրդն այդ ուժը չունենա դատ ու դատաստան պահանջելու նրանց, ովքեր հայրենիքը նրանից խլում են, ուրեմն ոչնչանալու է։
Վստահություն հայտնելով, որ որևէ դեպքում պատերազմը շրջանցել չի լինի՝ Խաչիկ Մանուկյանը հայտարարեց. «Բայց սրանք օր-օրի հասունացնում են այն պատերազմը, որը ցույց է տալիս կանխավ պարտություն։ Այսինքն՝ պարտության սիմվոլները հաղթության կրողները չեն»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Սարգսյան. Այս իշխանությունը լեգիտիմ չէ, մենք խմբակցություններին պահանջագիր ենք ներկայացնելու
- Ժողովուրդը Փաշինյանի գործունեությունը գնահատում է՝ որպես թշնամական. Նարինե Դիլբարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա