Մասնագետի ահազանգը. Հայաստանում ջրծաղիկը վերջին 3 տարիների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն ահազանգում է.
«2024թվականի մարտի 11-ին մամուլը ողողվեց մի գույժով՝ 9 տարեկան երեխան հիվանդանոցում մահացել էր, նախնական ախտորոշումն էր «ջրծաղիկ»: Հաշվի առնելով միջազգային ցուցանիշները, ըստ որի 60 000 ջրծաղիկի դեպքից մեկի մոտ կարող է մահ արձանագրվել, ես հասկանում եմ, որ մեր առողջապահական համակարգը էպիդեմիոլոգիական առումով լուրջ բացթողումներ ունի, որ մեր երեխաները հասել են առողջական այն խնդրին, որ այսօր արդեն մահ է գրանցվում:
Եվ ահա ի պատասխան հարցումների՝ ստանում եմ հետևյալ տեղեկատվությունը, որ Հայաստանի Հարնապետությունում ջրծաղիկը վերջին 3 տարիների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ, բայց ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ «մտածում է» կանխարգելման մասին։
Հ.Գ. Իսկ ուր մնաց հանրային առողջապահական խնդիրների վերլուծությունը, թէ հանրային առողջապահական խնդիրը միայն քաղաքապետերի հետ նկարվելն է՝ առողջ ապրելակերպի խթանման շրջանակներում»։
Հարակից հրապարակումներ`
- 2024 թ․-ից մեկնարկում է ջրծաղիկի պատվաստման ծրագիրը․ Ավանեսյան
- Այս տարի Հայաստանի իմունիզացիայի ազգային ծրագրում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ներդրումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան