Ժողովուրդը Փաշինյանի գործունեությունը գնահատում է՝ որպես թշնամական. Նարինե Դիլբարյան
«Հիշեցնեմ որ 2021 թվականի արտահերթ ընտրություններին և դրանից առաջ Նիկոլ փաշինյանն անընդհատ խոսում էր, որ ինքը պողպատե մանդատ ունի և այն ժամանակ նա ՀՀ-ի կեղծապատկերի փոխարեն մուրճն էր թափ տալիս, բայց միշտ հպարտանում էր պողպատյա մանդատով»,-«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի հրավիրած ասուլիսում ասաց Նարինե Դիլբարյանը։
Նա տեղեկացրեց, որ իրնեց մարզային բոլոր այցերը ցույց են տվել՝ այն ժողովուրդը, որը 2021-ի արտահերթ ընտրություններին 80 և ավելի ձայն է տվել այս կառավարությանը, այսօր այն համարում է թշնամի։
Դիլբարյանը հայտնեց, որ «Միասինը» ձեռնարկում է այս գործընթացը, որպեսզի ցույց տա, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է ՀՀ Սահմանադրությունը։
«Նաև խախտել է «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքը, որտեղ ամրագրված է, որ կառավարությունը ու նրա ղեկավար վարչապետը արտաքին ու ներքին քաղաքականությունն իրականացնում է՝ ելնելով Ազգային ժողովում հաստատված ծրագրի հիմնադրույթներից»,- հայտնեց բանախոսը։
Բանախոսն ասաց, որ որոշել են ՀՀ ԱԺ ընդդիմադիր և ՔՊ խմբակցություններին ուղարկել հիշեցման կարգով նաև իրենց կողմից հաստատված կառավարության ծրագիրը, ինչպես նաև հարյուր պատճառը, որը կազմել էին։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, խոսելով երկաթյա մանդատի ու լեգիտիմության մասին, իրականում ոչ միայն չունի ժողովրդի վստահությունը, այլև ժողովուրդը նրա գործունեությունը գնահատում է՝ որպես թշնամական։
«Կառավարության անդամներին ուզում ենք հիշեցնել այն երդման խոսքերը, որ իրենք կառավարության գործունեության մասին օրենքով տվել են՝ ստանձնելով կառավարության անդամի բարձր պաշտոնը, այն է՝ պահպանել համազգային շահերը, պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Սահմանադրությունը և օրենքները»,-իր խոսքն ամփոփեց Դիլբարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Սարգսյան. Այս իշխանությունը լեգիտիմ չէ, մենք խմբակցություններին պահանջագիր ենք ներկայացնելու
- «Միասին»-ը մեկնում է մարզեր
- «Միասին». Եկել է չհանձնվելու, չլռելու և գործելու ժամանակը
- «Միասին». Հայոց Արցախի հարցը դառնալու է արդարադատության միջազգային հաղթանակի նոր նախադեպը 21-րդ դարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան