Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատում են ուկրաինական հետքը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը՝ լրագրող Պավել Զարուբինին, որը տեսանյութը տեղադրել է Telegram ալիքում։
«Ձերբակալվածներից ստացված նախնական տվյալները հաստատում են դա, հետևաբար մենք կհստակեցնենք այն տեղեկատվությունը, որը պետք է մեզ ցույց տա՝ իրական է ուկրաինական կողմի ներկայությունն ու մասնակցությունը, թե ոչ: Ամեն դեպքում, առայժմ հիմքեր կան ասելու. որ դա հենց այդպես է»,- ասաց նա հետախուզական ծառայության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ իսլամիստները չէին կարող ինքնուրույն պատրաստել նման ահաբեկչություն։
«Իհարկե, նրանք օգնություն ունեին»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի վտանգը. ԱԴԾ տնօրեն
- ԱՊՀ-ն ցավակցում է Ռուսաստանին «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
- Թուրքիան ուսումնասիրում է «Crocus City Hall»-ի երկու ահաբեկիչների՝ իր տարածք ժամանեկու փաստը