Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառում Երևանում
Տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը նախաձեռնել էր ՀԽՍՀ Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար(1988 թ), ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Նորայր Մուրադյանը։
Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանում արդեն 10 տարի է, ինչ գրանցված է «Սպիտակի հուշարձան» կազմակերպությունը, որը կազմակերպում է երկրաշարժից տուժածներին օգնության հասած կազմակերպություններին և երկրներին հայ ժողովրդի երախտիքն արտահայտող հուշարձանների տեղադրում։
Մուրադյանը հայտնեց, որ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կազմակերպվել է մեծ միջոցառում և աղետից տուժածներին օգնելու և երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում ներդրում ունեցողները պարգևատրվել են մեդալներով։
Միջոցառումների կազմակերպիչները որոշում են կայացրել մեդալների մի մասը հանձնել Հայաստանում, ինչը և արվեց կազմակերպված միջոցառման ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին է. Վահան Թումասյանը ներկայացրել է չհրապարակված լուսանկարներ
- Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի կունենա համերգ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին