Քաղաքական 20:05 26/03/2024 Հայաստան

Իշխանությունը շարունակում է իր` քաղաքական բռնաճնշումների և խոսքի ազատության սահմանափակման քաղաքականությունը․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահմյանը գրում է․

««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի, իսկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում` Մամիկոն Ասլանյանի և Նարեկ Մալյանի հետ:

Բոլոր կարգի սահմաններ անցած իշխանությունը շարունակում է իր` քաղաքական բռնաճնշումների և խոսքի ազատության սահմանափակման քաղաքականությունը, իսկ ՀՀ-ում ներկայացված և ավանդաբար մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից խոսող տարբեր դիվանագիտական առաքելություններ շարունակում են անտեղյակ ձևանալ:

Հիշեցնեմ, որ 9 ամսից ավելի անազատության մեջ է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ նրա և մյուս տղաների գործով դատական նիստերը վաղուց խեղկատակության են վերածվել»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}