«Փաստ». Երևանի Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ. Ի՞նչ նպատակով
«Փաստ» թերթը գրում է.
«Քաղաքացիները դժգոհում են, որ մայրաքաղաքում ծառեր են կտրվում: Այս թեմայի հետ կապված՝ կան տարբեր մոտեցումներ. ոմանք նշում են, որ անընդունելի է ծառահատումը, ոմանք կարծում են, որ ճիշտ ծառերով չեն դրանք փոխարինվում, իսկ պաշտոնական տեսակետն այն է, որ Երևանում շատ ծառեր այլևս կենսունակ չեն կամ մոտ են կենսունակության ավարտին:
«Փաստը» դիմեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի՝ զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի հետ գործ ունենք: «Գործ ունենք ծառերի փոխարինման ծրագրի հետ, որը հաստատվել և սկիզբ է դրվել 2023 թ.-ին, առաջին փոխարինվող փողոցը եղել է Մոսկովյանի մի հատված: Այս տարի գարնանը աշխատանքները սկսելու ենք Շենգավիթ վարչական շրջանից: Բագրատունյաց փողոցի՝ Գարեգին Նժդեհի հրապարակից մինչև Արտաշիսյան խաչմերուկ ընկած հատվածում կենսունակության ավարտին մոտ գտնվող և կենսունակությունը կորցրած մանրատերև թեղիները փոխարինվել են սաֆոնաճապոնական ծառատեսակներով: Մարտի 23-ից մեկնարկել է Թումանյան փողոցի ծառերի փոխարինումը, մեկնարկը տրվել է Սարյան- Թումանյան խաչմերուկից, մինչև Մեսրոպ Մաշտոցի պողոտան արել ենք, այսօր աշխատանքներն ընթանում են Մեսրոպ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան խաչմերուկի հատված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խալաթյանը:
Նշում է՝ ընդհանուր առմամբ, գարնանը Թումանյան փողոցում հիմնականում փոխարինվելու նպատակով հատվելու է շուրջ 160 ծառ, որի մի մասն արդեն հատվել է, դրանք փոխարինվելու են 200 ծառով:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան