Մյունխենի թագավորական պալատի եկեղեցում հնչել է 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների մայրերին նվիրված «Լամենտո»
Մարտի 24-ին գերմանական Մյունխենի թագավորական պալատի եկեղեցում տեղի է ունեցել ավանդական դարձած միջոցառում: Արդեն 2 տարի է Սուրբ Հարության տոնին ընդառաջ կազմակերպվում են Յ.Ս.Բախի մյունխենյան համերգաշարք և այդ շրջանակներում անցկացվում են մի շարք համերգներ:
orer.eu-ի հաղորդմամբ, մարտի 24-ի համերգում առաջին անգամ հնչել է հայ կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի ստեղծագործությունը «Vergnügte Ruh..Hommage an J.S. Bach» նվիրում Բախին՝ թավջութակի և լարային գործիքների համար: Մենակատարն էր Դենիս Սևերինը՝ Bach Collegium Orchestra Winnfried Grabe –ի ղեկավարությամբ:
Համերգին հնչել է նաև Մարտին Ուլիխանյանի «Լամենտո» ստեղծագործությունը, որը գրվել է 2020 թ. և նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հայորդիների մայրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան