Առանձին շրջաններում սպասվում է ձյուն ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ
ՆԳՆ Փրկարարա ծառայությունից հայտնում են
«Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։
Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, լուսադեմին, ժամը 6։00-7։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։ Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։