Երևանում մեկնարկում են փոսային նորոգման աշխատանքները
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․
«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում եմ, որ 27.03.2024թ-ից մեկնարկում են Երևան քաղաքում փոսային նորոգման աշխատանքները:
Հրատապությունից ելնելով՝ աշխատանքներն իրականացվելու են նաև գիշերային ժամերին, ուստի ճանապարհային երթևեկության, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոները և լինել առավել զգոն:
Միաժամանակ հայտնում եմ, որ փոսային նորոգման աշխատանքները կատարվելու են հետևյալ պարբերականությամբ՝ 1օր երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, 1օր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»: