Ադրբեջանը բացասաբար է արձագանքում ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի կազմակերպմանը
«Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ հասարակական դիրքորոշումը կարող է վտանգավոր պատրանք ստեղծել Հայաստանում, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր «սադրանքներին»»,-նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կիսելու են Հայաստանի գործողությունների պատասխանատվությունը։
«Միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա կայուն խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու բացառիկ հնարավորություն ստեղծվելիս մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խաղաղության ջանքերի վրա և տարածաշրջանում էսկալացիայի ու լարվածության նոր ալիքներ հրահրեն»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալու է ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելում կայացել է Փաշինյանի և Ֆինլանդիայի վարչապետների հանդիպումը
- Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան