Խաղացինք, պարտվեցինք, չգիտեմ ավելին ինչ ասել ձեզ.Ալեքսանդր Պետրակով
«Խաղացինք, պարտվեցինք, չգիտեմ ավելին ինչ ասել ձեզ։ Սպերցյանը որոշակի խնդիրներ ուներ, չէր կարող երկու խաղակես խաղալ։ Կալիսիրը Շվեդիայի առաջնությունում չորս խաղ անցկացրել էր կիսապաշտպանությունում։ Այդ պատճառով նա խաղաց այդ դիրքում»,-Պրահայում տեղի ունեցած Չեխիայի հետ ընկերական խաղից հետո ասուլիսում ասաց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Չեխիային։
Տղաները մարզումների ժամանակ լսում են, ձգտում են անել առաջադրանքները։ Դրականը դա է։ Բացասականն այն է, որ ֆուտբոլում կա միայն արդյունք։ Այն բացասական է։ Նշանակում է՝ ես բացասական եմ աշխատել որպես գլխավոր մարզիչ»,-ասաց Պետրակովը։
Հանդիպմանը հաշիվը 14-րդ րոպեին բացեց հունգարական «Ֆերենցվարոշի» 22-ամյա հարձակվող Էդգար Սեւիկյանը։
Էդգար Սեւիկյանն առաջին գոլը խփեց ազգային թիմում։ Նրան գոլային փոխանցում կատարեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը 80-րդ հանդիպումն է անցկացնում հավաքականում։
Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց «Սպարտայի» կիսապաշտպան Լադիսլավ Կրեյչին։
Չեխերի հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց Պլզենի «Վիկտորիայի» հարձակվող Թոմաս Խորին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ֆուտբոլի հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
- Ինչպես են հայ երկրպագուները Պրահայում դիմավորում ֆուտբոլի ազգային թիմին
- Լավ եմ ճանաչում Չեխիայի հավաքականը. Ալեքսանդր Պետրակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան