Հայաստանը, թերևս, աշխարհի ամենաշախմատային երկիրն է.Անդրեյ Տերեխով
Շախմատի գիտակ Անդրեյ Տերեխովը վերջերս հեղինակել է «Հայկական շախմատի հրաշքը» հոդվածը, որում գրել է․
«Հայաստանի հավաքականը 21-րդ դարում շախմատի համաշխարհային օլիմպիադաներում հաղթանակների թվով առաջատար է։ Հայ շախմատիստները ոսկե մեդալներ են նվաճել երեք անգամ՝ 2006, 2008 և 2012 թվականներին։
2022 թվականին, նույնիսկ այն բանից հետո, երբ առաջատար Լևոն Արոնյանը հեռացավ թիմից, նրանք Ուզբեկստանի հավաքականի հետ հավասար միավորներ հավաքեցին և նվաճեցին Օլիմպիադայի արծաթե մեդալներ»։
Armsport.am-ի փոխանցմամբ հոդվածում Տերեխովը պատմում է, թե ինչպես է ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը կարողացել նման հաջողությունների հասնել։
«Հայաստանը, թերևս, աշխարհի ամենաշախմատային երկիրն է և այն քիչ երկրներից է, որը դպրոցներում շախմատի դասերը պարտադիր է դարձրել։ Հայաստանում ոչ թե շատ են զուտ շախմատիստները, այլ շատ են գերազանց շախմատիստները:
2020 թվականին Հայաստանը 6-րդն էր աշխարհում՝ ելնելով լավագույն տասնյակի շախմատիստների միջին վարկանիշից։
Ինչպե՞ս է շախմատն այդքան հայտնի դարձել ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող այս փոքրիկ երկրում»,- գրել է շախմատի պատմաբանը և դիտարկումներ արել, թե որն է հնամենի ժողովրդի շախմատային հրաշքի գաղտնիքը՝ գնալով հայոց պատմության ամենասկիզբը։
Հարակից հրապարակումներ`
- Շանթ Սարգսյանը արագ շախմատի Bucharest Grand Prix Rapid մրցաշարի հաղթողն է
- Սերժ Սարգսյանը մասնակցել է շախմատի մարզային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ հանդիպմանը
- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հետևել է շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների ընթացքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան