Ժողովրդի ուժով կարող ենք միայն հեռացնել այս իշխանություններին․ Արամ Սարգսյան
«Ժողովրդի ուժով ենք սրանց հեռացնելու։ Ժողովուրդը պետք է հասկանա,թե ինչ վտանգներ է մեզ սպառնում։ Այն ինչ իրենք այսօր անում են, ամբողջովին մեր պետության և Հայրենիքի դեմ է»,- Ազատության հրապարակում ընթացող «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ այսօր պահանջագիր են ուղարկել իշխող ուժին, որտեղ ներկայացրել են իրենց «արածները»։ Պահանջագիրը կհրապարկեն վաղը, թեև արդեն ներկայացրել են նաև երեք խմբակցություններին։
«Դիմել ենք բոլոր պատգամավորներին ասելով՝ ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ձեզ վրա։ Յուրաքանչյուրդ եք պատասխան տալու,եթե ճիշտ որոշում չկայացնեք։ Մենք հիմնավորել ենք, որ նրան պետք է պաշտոնանկ անենք բոլորով։ Ոսկեպարն ու ընդհանրապես այդ տարածքի մասին հայտարարություններ անելով՝ փորձում է հասկանալ ժողովրդի դիմադրողականությունն այդ հարցի հետ կապված։ Այսինքն, եթե տարածք հանձնի, մենք ինչպես ենք դրան վերաբերելու։ Նրան որևէ մեկն իրավունք չի տվել այդպիսի քայլ անելու։ Սահմանադրությամբ և անկախության հռչակագրով ամրագրված են բոլոր մեր տարածքները։ Հաջորդը՝ որևէ միջպետական նման փոփոխություն պահանջում է, որպեսզի դա արվի հանրաքվեի միջոցով»,- ասաց Սարգսյանը։
Խոսելով շարժման անելիքներից Արամ Սարգսյանը նշեց, որ ապրիլի 8-ին, 9-ին և 10-ին կկազմակերպվենցույցեր ԱԺ-ի դիմաց,ժամը 17,00-ին, ինչպես նաև տեղի կունենա հանրահավաք։
«Միասին» շարժման հանրահավաքի լուսանկարներն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Սա հող չի, Հայրենիք է, որի ամեն մի սանտիմետրի վրա մեր տղաների արյունն է․ Եղեգնաձորից ֆերմեր Տիգրան Եղոյան
- Ուշադրություն դարձրեք՝ մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը․ Զախարովա
- Կոտրվել է այն կարծրատիպը, որ մարզերում բոլորն ուզում են Փաշինյան ընտրել․ Դիլբարյան
- Նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31 հազար հա հող, պնդում եմ՝ Ալեն Սիմոնյանը ստախոս է․ Հրանտ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան