Գևորգ Դանիելյան. Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում, ինչը վերապահված է բացառապես հանրաքվեին
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Պարզ տրամաբնությունը հուշում էր, որ 4 գյուղի հանձնման, իսկ դե ֆակտո անհամեմատ շատ բնակավայրերի ամայացման առնչությամբ մասնագետների և պարզապես մարդկանց աննադեպ խիստ մտահոգություններին կլիներ համարժեք արձագանք, բայց պատասխանը մեկն է՝ կլինի պատերազմ, որի արդյունքները իբր հայտնի են։
- Նախ, ճիշտ հակառակը՝ ներկա փուլում ընդհանրապես պատերազմի իրական վտանգ գրեթե գոյություն չունի, քանզի բոլոր շահառուներն ստացել են ավելին (ոսկու հանքերը, գազի և նավթի անվտանգ ու ապահով մատակարարումը և այլն), քան ակնկալում էին, և հիմա որևէ մեկի համար ռազմական գործողությունները, մեղմ ասած, անպատեհ են.
- Պայմանականորեն ընդունենք պատերազմի հավանականությունը, ըստ այդմ էլ հարց՝ երբ է այն առավել վտանգավոր, երբ շնորհիվ հենց այդ 4 գուղի, ունենք անհամեմատ հուսալի դիրքեր, թե երբ հյուսիս֊արևելյան հիմնական բնակավայրերը հայտնվում են ուղիղ թիրախի տակ և այլն։
Առանց սահմազատման և սահմանագծման աշխատանքներն ավարտելու, տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում, ինչը վերապահված է բացառապես հանրաքվեին (Սահմանադրության 205֊րդ հոդված)։
Ինչպես ազգային օրենսդրությունը, այնպես էլ միջազգային իրավանորմերը միանշանակ ամրագրում են՝ պետական սահմանը ձևավորվում է ոչ թե տարածքներ հանձնելուց հետո, այլ պետական սահմանը հստակեցնելուց հետո են որոշվում տարածքային խնդիրները, այնպես որ «հանձնելուց հետո կունանանք պետական սահման» արտահայտությունը, մեղմ ասած, կենցաղային դատողություն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան