Ես էլ լապտերով, օրը ցերեկով ՔՊ-ում մարդ եմ ման եմ գալիս, տեսնեմ այդտեղ հայ կա, թե չկա․ Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանով Հայաստան չի լինելու։ Այս վեց տարիներն ապացույց էին, որ Փաշինյանն իրական Հայաստանից անցում է կատարում դեպի Էրմենիստան, դեպի թուրքական վիլայեթ։ Իր թիմակիցներն էին ասում, որ Աղդամն իմ հայրենիքն է ու նռով կանգնում նկարվում էին։ Ինքը կանգնում ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, էդ հիմա իրակա՞ն Հայաստան էր,թե՞ պատմական։ Երբ Շուշիում պարում էր, իրակա՞ն Հայաստանում էր պարում, թե՞ պատմական։ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանը հակադրության մեջ են, էլ ոնց բացատրեմ։ Այսօր քաղբանտարկյալներն իրակա՞ն Հայաստանում են,թե՞ պատմական»,- Ազատության հրապարակում հրանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական գործիչ Էդուարդ Շարմազանովը։
Արձագանքելով Ալեն Սիմոնյանի այսօր արված այն հայտարարությանը, թե փնտրում է մարդ, որը կասի՝ Տավուշի այդ չորս գյուղերը հայկական են, այսինքն՝ կասկածի տակ դնելով, դրանց հայկական լինելը, Շարմազանովն ասաց․ «Ես ասում եմ, որ դրանք հայկական գյուղեր են։ Նրանք երկրորդ հայկական պետությունը «փուռն» են տվել , իրենք Արցախ հանձնող են։ Եթե իրենք մարդ են ման գալիս, ով կասի՝ դրանք հայկական են, ես էլ լապտերով, օրը ցերեկով ՔՊ-ում մարդ եմ ման եմ գալիս, տեսնեմ այդտեղ հայ կա, թե չկա։ Բա 2020թ․-ին Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ ձեռքերս կկտրեմ, ես դրանք չեմ հանձնի»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան