Միայն Ուկրաինան չի դատապարտել ահաբեկչությունը. Զախարովա
Միայն Ուկրաինան չի դատապարտել Կրոկուսի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը, թեև ամբողջ աշխարհը, այդ թվում նույնիսկ արևմտյան երկրները, խստորեն դատապարտեցին այն։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գրեթե ամբողջ աշխարհը խստորեն դատապարտեց ահաբեկչությունը: Բացառությամբ մեկ երկրի: Մեր մոլորակի միայն մեկ երկիր գնաց հակառակ ուղղությամբ: Ես վստահ չեմ, որ այս պարագայում կարող ենք խոսենլ երկրի կամ պետության մասին, խոսքը Կիևի ռեժիմի մասին է», - չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ սոցիալական ցանցերի ուկրաինական հատվածում հայտնվել են ցինիկ և չարամիտ մեկնաբանություններ։
Հարակից հրապարակումներ`
- Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը
- ՌԴ-ում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի վտանգը. ԱԴԾ տնօրեն
- ԱՊՀ-ն ցավակցում է Ռուսաստանին «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
- Թուրքիան ուսումնասիրում է «Crocus City Hall»-ի երկու ահաբեկիչների՝ իր տարածք ժամանեկու փաստը