Ռուբեն Մխիթարյանը՝ թատրոնի իր գործընկերներին. Հուսով եմ՝ ձեր բաժին գերեզմանը Նիկոլի քարտեզով չի հայտնվի թուրքի մոտ
«Այսօր թատրոնի միջազգային օրն է: Նիկոլի օրոք փակվել են Պետական կամերային երաժշտական թատրոնը և Գոյ թատրոնը: Ի դեպ դրանք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում, որոնք իր կտրած քարտեզից դուրս են»,-այս մասին գրում է հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
Ֆեյսբուքյան գրառմամաբ նա դիմել է թատրոնի գործընկերնեին.
«Ձեր մեծամասնությունը ցավոք վաղուց դադարել է հանդիսատեսին այսօր հուզող բաների մասին բեմադրելը և խոսելը: Դուք հարմարվողների մեծ բանակ եք: Ձեր մեջի եզակի պատվախնդիր ու արժանապատիվ անհատները ցավոք լոկ բացառություն են այս օրինաչափության մեջ:
Տաղանդը, առանց հայրենիքի զգացողության, առանց իրական կյանքի խնդիրների բարձրաձայնման՝ լոկ ապրուստի միջոց է: Հուսով եմ ձեր բաժին գերեզմանը Նիկոլի քարտեզով չի հայտնվի թուրքի մոտ: Չնայած միևնույն է ոչ մեկ այդ գերեզմանին այսպես թե այնպես չէր գալու»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա