Ես իմ գրքում գրում եմ, որ 2018 թվականին ժողովրդի ինչ-որ մի մասին հանեցին, ոչ թե նա ինքը դուրս եկավ փողոց. Վահրամ Սահակյան
Թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը մարտի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրել է «Հենց այսօրվա հայը» ներկայացումը, որի ժամանակ ներկայացնելու իր նոր գիքը, որը կոչվում է «Հայոց պատմություն»։
Այդ մասին նա խոսել է 24News-ի եթերում։
«Ես իմ գրքում գրում եմ, որ 2018 թվականի ժողովրդի ինչ-որ մի մասին հանեցին, ոչ թե նա դուրս եկավ փողոց, և խոսում եմ այն մասին, թե ինչ է իղձը։ Այդրյոք այդ մարդկանց համար հայրենիքը, պետականությունն իղձ է եղել։ Եթե իղձ է եղել, ապա համեմատելով խորհրդային տարիները և անկախության շրջանը, ապա ցանկացած մարդ պետք է գիտակցի, որ եթե գնում է անկախության, ապա նա պետք է զրկանքների միջով անցնի, ինչը հեշտ բան չէ»,-ասաց Սահակյանը։
Նա հայտնեց, որ անկախությունից հետո շատերը լքեցին Հայաստանը և հետևություն արեց, որ անկախությունը շատ քիչ թվով մարդկանց համար էր իղձ։
Հարակից հրապարակումներ`
- Վահրամ Սահակյանը հիշել է «մարտի ելած ահավոր տաղանդավոր արվեստագետներին»
- Սպառնացել են թատրոնին տնօրենին, որ չեղարկվի Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» դրամայի ներկայացումները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան