Մարտի 26-ը պետք է ոսկե տառերով գրվի Վրաստանի նորագույն պատմության մեջ. Կախա Կալաձեի հուզմունքը
«Մարտի 26-ը պետք է ոսկե տառերով գրվի Վրաստանի նորագույն պատմության մեջ։ Սա այն օրն է, որին վրացի երկրպագուները սպասել են տասնամյակներ։ Մենք շատ արցունքոտ օրեր ու գիշերներ ենք անցկացրեցել, որոնք շատ դեպքերում կապված էին անհաջողությունների, կորուստների, նիհիլիզմի հետ։ Երեկվա արցունքները հաղթանակի, հպարտության արցունքներ էին, մեծ ուրախության»,- ասել է նախկին ֆուտբոլիստ, Վրաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացած Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Ի դեպ, համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, թե ինչպես քաղաքական գործիչը չի կարողանում զսպել հուզմունքն ու արցունքները Հունաստանի նկատմամբ Վրաստանի ֆուտբոլի հավաքականի տարած հաղթանակից հետո։
Կալաձեի խոսքով՝ երեկվա խաղը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ուժը միասնության մեջ է։ Նա ողջունել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին Պատվո շքանշանով պարգևատրելու առաջարկը։
«Սա ոչ միայն վրացական ֆուտբոլի, այլև ողջ երկրի հաղթանակն է։ Անձամբ ես երջանիկ մարդ եմ։ Ինձ հնարավորություն է տրվել կիսել այն ուրախությունը, զգացմունքները, որոնք մեր տղաները ցույց տվեցին դաշտում։ Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը, մեր հայրենիքը միշտ լինի այդքան հաղթական, երջանիկ և ուրախ։ Մենք ձգտելու են Գերմանիայում՝ Եվրոպայի առաջնությունում հաջողության հասնել։ Վրաստանի հավաքականն իսկապես ունի ռեսուրսներ ու ներուժ դրա համար»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան