Ի՞նչը կարող է համարվել անարգանք սգո արարողակարգի ժամանակ. Պարզաբանում է մասնագետը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացրել է, թե ինչը կարող է համարվել անարգանք սգո արարողակարգի ժամանակ։
Նրա խոսքով, չի կարելի հագնել բաց մաշկի վրա ծնկից վերև շրջազգեստ, դեկոլտեով զգեստներ, թափանցիկ հատվածներ ունեցող զգեստներ, անգամ այն եթե սև շրջազգեստ է կամ սև վերնաշապիկ երկար տաբատով։
«Այդպիսով կինը ցույց է տալիս, որ չի հարգում մահացածին ու մահացածի ընտանիքի անդամներին։ Բացի սեքսուալ հագուստից, չի կարելի կրել նաև աչքի ընկնող խոշոր կամ մեծ քանակությամբ զարդեր, թույլատրելի է միայն ժամացույց և ամուսնական մատանի` տղամարդկանց համար, իսկ կանանց դեպքում, բացի դրանք, նաև կրծքազարդ, օղեր, վզնոց, որոնք ևս խոշոր և աչք ծակող չեն։
Դիմահարդարումը պետք է լինի հնարավորին նուրբ և աննկատ։
Տղամարդկանց չի կարելի կրել շորտեր, անգամ, եթե շատ շոգ է, պատռված ջինսեր, անգամ, եթե նորաձևությանն եք հետևում, գրություններով շապիկներ, սպորտային կոշիկներ(որոնք նախատեսված են սպորտզալի, վազքի, մարզումների համար և այն գույների հագուստ, որն առհասարակ կապ չունի սուգի հետ(որոնց մասին կարող եք տեղեկանալ Յութուբյան 《էթիկետից պրոտոկոլ» վիդեոշարքից)։
Այս ամենն իմանալը կարևոր է, որպեսզի, առանց դիտավորության, չվիրավորեք կորուստ կրած ընտանիքին»,-նշել է մասնագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա