«Հրապարակ». Ադրբեջանի նախագահը տարածքային զիջումներ է պարտադրում ՀՀ ղեկավարին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ադրբեջանի նախագահը ոչ միայն տարածքային զիջումներ է պարտադրում ՀՀ ղեկավարին, այլև գրաքննության է ենթարկում իշխանության ներկայացուցիչների ելույթներն ու հարցազրույցները: Հատկապես` եթե նրանք խոսում են վերականգնվելու, Արցախը հետ բերելու, բանակը զինելու կամ ռևանշի գնալու մասին։ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն ամիսուկես առաջ հարցազրույց է տվել, որտեղ ասել է. «Մեզ 1-1,5 տարի ևս անհրաժեշտ է, որ ամբողջությամբ կարողանանք մեջքներս ուղղել, և թուրքի հետ ուրիշ ձևով կխոսենք»։
Պարզվում է` Ալիև-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիևն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռևանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։
Մենք գրել էինք, որ այդ վերջին փակ հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, պատգամավորներից ոմանք ըմբոստացել են միակողմանի զիջելու քաղաքականությանը, նրանց թվում է եղել Հակոբ Ասլանյանը, ում ելույթի առիթով Փաշինյանը հիշատակել է իր և Ադրբեջանի ղեկավարի զրույցը՝ ասելով, թե խաղաղության գործընթացին նաև այդպիսի հայտարարություններն են վնասում։ Ասլանյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս պատմությունը, հակառակը` հպարտորեն խոստովանեց, որ Ալիևն իսկապես իր հարցազրույցը ծանր է տարել։ «Այո, ինքը վախենում է դրանից, մոտ 2 տարի առաջ էլ երկրաշարժի առիթով մեր ուղարկած մարդասիրական օգնությունից հետո Ստամբուլում իմ մասին հոդված գրեցին, որ, ճիշտ է` Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել, բայց դա կեղծ է, և դրա վառ ապացույցն այն է, որ ՀՀ ԱԺ իշխող ուժում կա պատգամավոր՝ Հակոբ Ասլանյան անունով, որն ասում է` ինձ համար ամենալավ թուրքը մեռած թուրքն է»,- ասաց պատգամավորը»։
Մանրամասները թերթի այօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Անբարոյականության մրցավազք է սկսվել` Ադրբեջանին իակողմանի զիջումների գնալու հարցում
- Իշխանությունն այսօր հանրությանը նախապատրաստում է միակողմանի տարածքային զիջումների. Աբրահամյան
- Հանձնման ենթակա տարածքների կամ այլ բնույթի զիջումների մասով իշխանությունը նախապես մեղավորների շրջանակ է ուրվագծում. Աբրահամյան