Politico. ԵՄ-ն ռուսական ակտիվներից 5 միլիարդ եվրո եկամուտ կպահի՝ դատական ծախսերը ծածկելու համար
ԵՄ-ն Ուկրաինային փոխանցելու փոխարեն 5 միլիարդ եվրո եկամուտ կպահի Ռուսաստանի սառեցված ակտիվներից՝ դատական գործընթացների ծախսերը հոգալու համար: Այդ մասին հայտնում է Politico թերթը՝ հղում կատարելով փաստաթղթին։
Պարբերականի տեղեկություններով՝ Euroclear միջազգային դեպոզիտարիան, որը տնօրինում է Ռուսաստանի Դաշնության սառեցված ֆոնդերի մեծ մասը, թույլտվություն է ստացել պահել 2022 և 2023 թվականներին այդ միջոցների ներդրումից ստացված եկամուտների մի մասը։ Նրանք ծառայում են որպես բուֆեր Ռուսաստանից և այլ երկրներից ընթացիկ և պոտենցիալ պահանջների համար վճարելու համար։
«Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից 2022 և 2023 թվականների եկամուտները տարանջատված են «սովորական» եկամուտներից: Նշված գումարը «նախատեսված է ծածկելու ավանդապահի կրած ծախսերը, ռիսկերն ու կորուստները»՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է Եվրահանձնաժողովի փաստաթղթում, որից հատվածներ է ներկայացնում թերթը։
Նաև նշվում է, որ Euroclear-ը կարող է անորոշ ժամանակով պահպանել շահույթի 3%-ը՝ «իր գործունեության արդյունավետությունն ապահովելու համար»: Ինչ վերաբերում է ապագա եկամուտներին, ապա ավանդապահը որպես լրացուցիչ երաշխիք կարող է օգտագործել ստացված գումարի 10%-ը։
«Եթե պոտենցիալ ռիսկերը չիրականանան, այդ հարթակը 10%-ը կտրամադրի ԵՄ-ին, բայց իրեն կպահի 5 միլիարդ եվրո»,-պարբերականին տրված մեկնաբանությունում նշել է եվրոպացի անանուն պաշտոնյան։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական «Գեոպրոմայնինգը», որն ունի հայկական ակտիվներ, հայտնվել է պատժամիջոցների տակ
- ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթը ներառում է Թուրքիայի, Հնդկաստանի և Չինաստանի ընկերությունները