Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կհարձակվի. Ալեն Սիմոնյան
«Ես չեմ կարող նման երաշխիքների մասին խոսել, բայց կարող եմ ասել, որ այդ պրոցեսը պետք է հայելային տրամաբանության մեջ տանենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Տավուշից հողեր զիջելուց հետո Ադրբեջանն էլ դուրս է գալու Հայաստանին պատկանող օկուպացված տարածքներից:
Ըստ նրա, այդ կետը, որտեղից սահմանը պետք է ուրվագծվի, իրենց կարծիքով, ճիշտ է Տավուշից սկսել, որովհետև այնտեղ վիճելի մասերը քիչ, թե շատ ավելի քիչ են, քան մնացած առումով:
«Կարծում եմ՝ այս պրոցեսի շնորհիվ մենք կունենանք լրիվ սահմանի ուրվագիծը»,-ասաց նա:
Հարցին՝ եթե Հայաստանը չհանձնի այդ գյուղերը, Ադրբեջանը սպառնում է պատերազմով, նա ասաց. «Ես չեմ բացառում, որ կհարձակվեն: Իսկ ինչի՞ չհարձակվեն: Ես կարծում եմ՝ իրենք դա բաց ասել են: Իհարկե, մենք պատրաստ ենք և այնպես չէ, որ մենք այդ տրամաբանությունից ենք ելնում, որ մեր ընդդիմադիրներն ասում են՝ ամեն ինչ տալիս են: Ոչ, եկեք ֆիքսենք, որ Հայաստանի տարածքից որևէ բան մենք նույնիսկ սակարկման մեջ չենք մտնում:
Արդեն երկու տարի է միջանցքի մասին է խոսվում, բա ինչի՞ մենք այդ հարցում զիջման չգնացինք կամ որևէ քայլ չարեցինք: Որովհետև ակնհայտ է, որ դա մեր իրավասության գոտում է: Բայց այն, որ ինչ-որ տեղից քարտեզագրումը պետք է սկսվի ու ինչ-որ ձևով արվի, ակնհայտ է»:
Նա նշեց, որ սահմանազատումը Տավուշից սկսելը Հայաաստանի համար էլ է ընդունելի. «Մեզ համար էլ այդ տարածքում շատ ու շատ տեղեր պարզ են և մեծ հաշվով, այնտեղ շատ մեծ վեճ չկա: Մնացած մասերում վեճ կա»:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի գյուղերի մասին. Ես ման եմ գալիս այն մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է
- Տավուշի գյուղերի հանձնման դեպքում ադրբեջանցիները խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու տարբեր բնակավայրերի նկատմամբ. Աբրահամյան
- Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց չի քննարկվել
- Մեկ շաբաթը լրացավ Տավուշի մարզում հնչեցրած սպառալիքներից. ի՞նչ է լինելու․ Թովմասյան
- Տավուշում հերթական դավաճանությունն է իրականացվում և խնդիր ունեն հանրության ուշադրությունն այլ տեղ բևեռացնելու․ Իշխանյան
- Չենք կարող թույլ տալ, որ արցախցիների ճակատագիրը նաև կիսեն մեր հայրենակիցները Տավուշում, Սյունիքում,... Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան