Ադրբեջանի սամբոյի հավաքականը հրաժարվել է գալ Երևան
Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յաղուբ Աբդուլլաևը։
Ըստ նրա, մրցույթին մասնակցելուց հրաժարվելու հիմնական պատճառը երկու երկրների միջև լարվածությունն է։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-5-ը Երևանում կացնակցվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն:
Այսօր կայացած ասուլիսում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը հայտարարեց, որ Երևանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը դեռևս մասնակցության հայտ չեն ներկայացրել Ադրբեջանի և Թուրքիայի թիմերը:
Ապրիլի 2-ից սկսած միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները կժամանեն Երևան: Գավաթի խաղարկությանն, ընդհանուր առմամբ, կմասնակցի 17 երկրի մոտ 300 մարզիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին