Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի գյուղերի մասին. Ես ման եմ գալիս այն մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է
«Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, ովքեր համարում են, որ դա հայաստանի տարածք է։ Ես ման եմ գալիս այդ մարդկանց, ովքեր կգան ու կապացուցեն, որ դա Հայաստանի Հանրապետության տարածք է»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահի պաշտոնը զվաղեցնող Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ կարող է ցույց տալ Հայաստանի տարածքը մետր առ մետր բոլոր թվականների քարտեզներով։
«Մենք խոսել ենք դրա մասին, ես զարմանում եմ։ Տավուշի բնակիչները, որ ապրում են Տավուշում միշտ իմացել են, այս գծից այն կողմ միշտ եղել է Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի բոլոր իշխանությունները, և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, և Սերժ Սարգսյանի իշխանությունը, և մենք էլ բոլորս Վրաստան գնալուց միշտ տեսել ենք էդ ճանապարհը, էդ կտորը, և նույնիսկ ինչ-որ ժամանակ կանգնում, ցույց էինք տալիս, այ տես, այստեղ արդեն Ադրբեջանն է։ Այնպես որ, խնդրում եմ, մենք որևիցե նոր բանի մասին չենք խոսում։ Ես հասկանում եմ, որ ընդդիմությունը հերթական ֆալստարտն է անում և փորձում է դրա վրա ինչ-որ բան գեներացնի։ Նախապես ասում եմ՝ չի ստացվելու և փորձում է դրա վրա ինչ-որ բան գեներացնի»,-նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան