«Գոյ» թատրոնն իր բողոքը կհնչեցնի «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում՝ բեմից
«Գոյ» թատրոնից ավելի վաղ հայտնել էին, որ այսօր՝ Թատրոնի միջազգային օրը, ժամը 18:30 հավաքվում ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դիմաց և մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԻ վերացումը կասեցնելու համար։
Րոպեներ առաջ թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը հայտարարեց, որ այսօրվա ակցիան արդեն տեղի չի ունենա դրսում, բայց բողոքի ձայնը կլինի «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակում՝ բեմից:
«Այդ ակցիան մինչ սկսելն արդեն տվեց իր արդյունքը։ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը կապնվեց ինձ հետ, ունեցանք քննարկում, առաջարկվեց ակցիան տեղափոխել բեմ, այսինքն բեմից հնչեցնել մեր բողոքի ձայնը։ Մենք իրավունք ունենք «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակներում բեմից հնչեցնել այն, ինչ կուզեինք ասել դրսում»,- ասաց Ա.Արզումանյանը։
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարությունից և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ «Գոյ» թատրոնի միավորումը Սունդուկյան թատրոնին արդեն իրականություն է։
«Հունվարի 30-ին կառավարության որոշման համաձայն, պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպեց՝ միավորելով Սունդուկյան թատրոնի հետ, կա նաև կանոնադարության փոփոխությունը»,- հայտարարել էր Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
«Գոյ» թատրոնի ստեղծագործական ու դերասանական կազմերը դեմ են այդ միավորմանը, հայտարարում են, որ չեն գնալու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ». Ժամը 18:30 հավաքվում ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դիմաց
- «Գոյ» թատրոնի նախկին աշխատողներին կոչ ենք անում զերծ մնալ Սունդուկյանի ղեկավար կազմիբարի համբավն ստվերող գործողություններից
- Չենք կարողանում մտնել թատրոն. «Գոյ» թատրոնի դերասան
- «Գոյ» թատրոնը դիմել է ՄԻՊ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան