Թուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը
Մարտի 27-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել որոշ լրատվական կայքերում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ, որոնցում նշվել էր, թե Թուրքիան համագործակցում է Իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրքական ռազմական գերատեսչությունը Իսրայելի հետ որևէ գործունեություն չի ծավալում թե՛ ռազմական կրթության, և թե՛ պաշտպանության ոլորտում:
Ընդգծվել է նաև, որ Իսրայելը շարունակում է թիրախավորել Պաղեստինի Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցները, դպրոցները, պաշտամունքի վայրերը, փախստականների ճամբարները և նույնիսկ խաղաղ բնակիչներին:
«Թուրքիայի Հանրապետությունը, որը միշտ աջակցում է Պաղեստինին, չի կարող իրականացնել կամ մասնակցել որևէ գործողության, որը կվնասի պաղեստինցիներին»,- ասվել է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին