Լատվիայի ԱԳՆ-ն ռուս դիվանագետին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ՌԴ դեսպանատան մեկ դիվանագետին պերսոնա նոն գրատա է հայտարարել և կարգադրել նրան մինչև ապրիլի 10-ը լքել երկիրը։
«Լատվիայի ԱԳՆ ղեկավարը որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել ՌԴ դեսպանատան մեկ դիվանագետի, ռուս դիվանագետը պետք է լքի Լատվիան մինչև ապրիլի 10-ի օրվա վերջ»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է Լատվիայի ԱԳՆ կայքում։
Նախարարությունը հայտնել է, որ բողոք է ներկայացվել Լատվիայում Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեգ Զիկովի դեմ, քանի որ դեսպանատունն իբր «շարունակում է ոչ ճիշտ հանրային հաղորդակցությունը՝ նպատակ ունենալով վարկաբեկել Լատվիայի պետական ինստիտուտներն ու իշխանությունները և Լատվիայի հասարակության մեջ ատելություն սերմանել»։