Նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31 հազար հա հող, պնդում եմ՝ Ալեն Սիմոնյանը ստախոս է․ Հրանտ Բագրատյան
«Ես ասում եմ, որ այդ տարածքներն ադրբեջանական չեն, հայկական տարածքներ են՝ բոլոր առումներով։ 1980-ականներին Մոսկվայում և՛ Ադրբեջանն է ստորագրել, և՛ Հայաստանը։ Նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31 հազար հա հող կամ 310 քառ․կմ։ Պնդում եմ՝ Ալեն Սիմոնյանը ստախոս է»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ արձագանքելով ՀՀ իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք տարածքներ ադրբեջանական են։
Հարցին թե, Փաշինյանն ասում է կա պատերազմի վտանգ, Բագրատյանն արձագանքում է․ « Բա ինչի համար է վարչապետ աշխատում, պատերազմի վտանգ կա՝ պատրաստվիր։ Այսինքն՝ ցանկացած վարչապետ գա, ասի՝ պատերազմի վտանգ կա , հողերը տա՞նք, չհասկացա։ Պաշտպանական մեխանիզմները չեն աշխատում, որովհետև ինքն է վարչապետը։
Բագրատյանն ասաց՝ Տավուշից նամակ ունի, 13-14 տարեկան երեխաները զինվորագրվում են, մինչդեռ Երևանում մտածում են,թե կատակ է։
«Նամակով մեզ են դիմել՝ երևանցիներիս, պաշտպանեք մեզ, մենք կջարդենք ադրբեջանական բանակը։ Բա ոնց էր, երբ ես էի վարչապետ ադրբեջանական բանակն այդտեղ ջարդվեց։ Աշխատել է պետք, բայց նա աշխատունա՞կ ա, ի՞նչ է հասկանում զենքից կամ զենքի արտադրությունից։ Փաշինյանի պաշտոնյանները վախկոտների հավաքածու են՝ ոչ խելքն է պատում , ոչ համարձակությունը։ Նրանց ուժը ոստիկանությունն է՝ լարում է քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Ընդամենը չորս ամսում կարելի է արտադրել այնպիսի հրթիռներ , որ Ադրբեջանը պարզապես հանձնվի։ Ոչինչ չի արվում այդ ուղղությամբ»։
Հարցին, թե արդյո՞ք ունենք ժամանակ իշխանափոխության, Բագրատյանն ասաց․ «Հասկացե՛ք, սահմանագծումն արվում է Երևանով, ժամանակ միշտ կա, քանի դեռ շնչում ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան