ՃՏՊ Քուչակ գյուղի մոտակայքում. կան տուժածներ և մեկ զոհ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 27-ին, ժամը 15:15-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1982 թ․) և «Opel» (վարորդ՝ Շ. Ֆ., ծնված 1986 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ն. Ս, ծնված 1984 թ․) տեղում մահացել է, իսկ վարորդն արգելափակվել սրահում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները (Օ. Մ., ծնված 1990 թ., Գ. Ս., ծնված 2011 թ., Լ. Ս., ծնված 2016 թ., և Լ. Ս., ծնված 2020 թ.) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Ջ. Ա., ծնված 2014 թ., և Մ. Ա., ծնված 2006 թ.) հոպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս բերել Շ. Ֆ.-ին և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները Ն. Ս.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա