Կոտրվել է այն կարծրատիպը, որ մարզերում բոլորն ուզում են Փաշինյան ընտրել․ Դիլբարյան
ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը, որև նաև «Միասին» շարժման անդամ է, Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում տեղեկացրեց, որ շարժման անդամներով եղել են սահմանամերձ բնակավայրերում, այդ թվում՝ Տավուշի, զրուցել մարդկանց հետ։
«Մեկ բանի հասել ենք՝ կոտրվել է այն կարծրատիպը, որ մարզերում բոլորն ուզում են Փաշինյան ընտրել։ Եղել են տեսահոլովակներ, որտեղ գյուղացիներն ասում են, որ 2021թ․-ի արտահերթ ընտրություններին վստահել են Նիկոլ Փաշինյանին, ասում էին՝ այո, իրեն ձայն ենք տվել, բայց այս իշխանությունը մեր թշնամին է։ Հավատացեք, սա ևս ձեռքբերում է։ Ոսկեպարում, որը մեր ցավոտ, բաց կետն է, արյունածոր վերքը, մարդիկ սկզբից մեզ դիմավորեցին սվիններով, ասացին՝ եկել եք, որ ասեք՝գանք Երևա՞ն, փոխենք Նիկոլ Փաշինյանին, բա մեր հողը ու՞մ ենք թողնելու, ի՞նչ ենք անելու։ Մենք նրանց ասացինք ճշմարտությունը՝ մենք եկել ենք ձեր կողքին կանգնելու, որ Ոսկեպարը, Տիգրանաշենը, ամեն օր մեր նվազող Հայաստանի յուրաքանչյուր կետը զիջելու ոչ մի տրամադրվածություն չկար։ Այդ նույն ժամանակահատվածում, երբ ադրբեջանական մամուլը լուրեր էր տարածում,թե Ոսկեպարը դատարկվում է, մարդիկ ամուր կանգնած էին ու ասում էին՝ պահելու ենք Ոսկեպարը, Տավուշը, Տիգրանաշենը»,- ասաց Դիլբարյանը։
Նրա խոսքով՝ ստացել են ժողովրդի ձայնը, որոնք պատրասկամ են աջակեցելու իրենց։
«Ոչ միայն զիջելու տեղ չկա, այլ կանգնելու պատրաստակամություն կա։ Մենք բերել ենք այն ծրագիրը, որն օրենքի ուժով է։ Հասարակության աչքերը բացվել է, բոլորը հասկանում են, որ այս իշխանությունն իրականացնում է ՝ ընդդեմ ՀՀ-ի քաղաքականություն»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա