Պուտին. Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, ունի միայն ոչ բարեկամական էլիտաներ
Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրներ չկան, քանի որ Ռուսաստանը ոչ բարեկամ է համարում միայն նրանց էլիտաներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Տվերի մարզի մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ։
«Այդ երկրներում , որոնց մենք անվանում ենք ոչ բարեկամական, կան բազմաթիվ (մշակութային) ձեռքբերումներ։ Չնայած մենք չունենք ոչ բարեկամական երկրներ, մենք ունենք ոչ բարեկամական էլիտաներ այդ երկրներում»,- նշել է Պուտինը։
Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը չի «չեղարկի» համաշխարհային մշակույթի նվաճումները, ինչպես դա անում են Եվրոպայում ռուսական մշակույթի հետ։