Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է. Ռուբեն Մելքոնյան
«Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել»,-Tert.am-ի «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
«Թուրքիայում մտածում են ՀՀ-ն կարող է բուտաֆորիկ պետություն լինել, ՌԴ-ում՝ մտածում են՝ «ու՞ր են փախչելու», Զանգեզուրի միջանցքն էլ տան, մնացած մասը կպահենք։ Այսինքն ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր վատացման ֆոնին մենք ունենք վատ, վատագույն ու չեզոք սցենարներ։
Հարց է՝ Հայաստանի այսօրվա ռեժիսորը, որը կկարողանա կյանքի կոչել, բայց Հայաստանի ռեժիսորը այդ մասնագիտությունից չի հասկանում։ Նրան ուղղակի պարտադրելու են այդ սցենարը։
Այն թիթեղը, որը Փաշինյանը ցույց էր տալիս, ինքը չի ապահովել։ Հայաստանի քարտեզը, այդ թիթեղը խախտված է։ Քո իշխանությունն այդ տարածքի վրա չի տարածվում, դու Իշխանասարի վարչապետը չես, Ջերմուկի վերևի վարչապետը չես, այն տեղերում, որտեղ Ադրբեջանի զորքը մտել է, դրա վարչապետը չես։ Այդ տարածքները հետ բեր, նոր թիթեղը ցույց տուր ու ասա՝ սա Հայաստանն է ու ես սրա վարչապետն եմ»,-նշել է Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ նիկոլական քարոզչության ազդեցության տակ գտնվողներ
- Հայության պատմությունը գոյապայքար է եղել միշտ և ըստ այդ տրամաբանության, պայքարը երբեք չի դադարում․ Ռուբեն Մելքոնյան
- Ռուբեն Մելքոնյան. Երբևէ թշնամու առաջ չնահանջած գեներալ Խաչատուրովին ինչո՞ւ են ազատազրկման մեջ պահում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա