«Տիտանիկ» ֆիլմում Ռոուզի կյանքը փրկած փայտե դուռը վաճառվել է 718 հազար դոլարով
Heritage Auctions աճուրդի տունը վաճառքի է հանել հոլիվուդյան ֆիլմերի դեկորներն ու զգեստները։ TMZ հաղոդմամբ, ամենաթանկարժեք լոտերից մեկը եղել է «Տիտանիկ» ֆիլմի հերոսուհու՝ Ռոուզի կյանքը փրկած փայտե դուռը, որն արժեցել է 718,750 դոլար։
Աճուրդի է հանվել նաև Ռոուզի վարդագույն և սպիտակ զգեստը, որը նա կրել է նավի խորտակման ժամանակ։ Զգեստը վաճառվել է 125 հազար դոլարով։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, աճուրդի են հանվել նաև այլ հայտնի դեկորներ։ Օրինակ, Ջեք Տորենսի կացինը Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմից վաճառվել է 125 հազար դոլարով, իսկ Ինդիանա Ջոնսի մտրակը` 500 հազար դոլարով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին