Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. Քաղաքացիները՝ թատրոնի օրվա մասին
Այսօր Թատրոնի միջազգային օրն է։ Թատերական գործիչները շնորհավորում են միմյանց, ցանկանում նորանոր ներկայացումներ, լեփ-լեցուն դահլիճներ։ Այսօր հայաստանյան թատրոնները բավականին հարուստ խաղացանկ ունեն, պարբերաբար պրեմիերաներով են հանդես գալիս։
Panorama.am-ի հետ զրույցում քաղաքացիներին ասացին, որ գնում են թատրոն, թեև ոչ շատ հաճախ, բայց հնարավորության դեպքում անպայման գոնե առաջնախաղերը փորձում են դիտել։
«Շատ լավ ներկայացումներ ունենք։ Ջահելություն են ցույց տալիս, սիրո մասին է, իրական կյանքն է։ Դա մեզ շատ դուր է գալիս»,- ասաց քաղաքացին։
«Ես աշխատել եմ Սունդուկյանի թատրոնում, շատ վաղուց։ Ավելի հետաքրքիր ներկայացումներ կային այն ժամանակ, երբ Աճեմյան կար, մեծ դերասարաններ կային։ Երիտասարդներն էլ շատ լավ են խաղում, բնական, ուղղակի մարդկանց տրամադրությունը, կյանքը, ժամանակը... Դա է մի քիչ խանգարում։ Թե չէ մենք սիրում ենք մեր կինոն, թատրոնը»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Իսկ թե այսօրվա մեր իրականությունը ո՞ր բեմադրության հետ կարող են համեմատել, մեր զրուցակիցներից մեկն ասաց. «Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր ինչ-որ նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն»։
Մեկ այլ քաղաքացի մեր իրականությունը նմանեցնում է Թումանյանի կկվի պատմությանը, մյուսի խոսքով էլ՝ «մեր իրականությանը համապատասխանում է «Mea Culpa» ներկայացմանը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա