Սարքեք, ես դեմ չեմ, ձեր ակադեմիական քաղաքը
Լուրջ եմ ասում, մի սպասեք, որ ամեն անգամ պիտի հենց ես ու հենց՝ ընդդիմանամ։
Թող սարքեն՝ շենքերով, շենքերի կորպուսներով, ինստիտուտուներ են, ակադեմիաներ են՝ դրանք իրար բերող ճանապարհներով, սպասարկող խանութներով, այգիներով, կապ-ուղիներով, կոյուղիներով, խմելու ջրերով, տրանսպորտով, ամեն ինչով։
Էներգիա մի ծախսեք սրա մասին խոսելու, բարկանալու, ապացուցելու, զարմանալու։
Մինչև քաղաքը չսարքվի, ոչ ոք չի համաձայնվի աշխատել, ուսանել, երգել, գրել, գիտնել փորձել շինարարական աղմուկի, փոշու ու այլ լրացուցիչ գլխացավանքների մեջ։
Էլ ինչ ակադեմիական քաղաք, եթե ակադեմելու փոխարեն պիտի անընդհատ հայհոյես շինարարներին էլ, նրանց այդտեղ ուղարկողներին էլ, նախագծողին էլ, գործողին էլ, տո՝ օրենսդրին էլ։
Ես հո գիտեմ՝ քանի տարի է մեր շենքի դիմաց շենքեր են սարքում։ Խցկում։ Ինչևէ՝ բուն ակադեմաշեն թեմային վերադառնանք։
Քանի տարում է հնարավոր սարքել քաղաք։ Ասֆալտն էլ վրադիր։ Կգսմ նախարարն օրինակ վերջերս էլի փորձեց հերոսաբար հարվածները իր ուղղությամբ տանել՝ հայտարարելով, թե՝ տրամվայ էլ կլինի։
Թեման թարմացավ, էլի սկսեցին խոսել ու գրել, մեկ էլ ես գլխի ընկա՝ ինչու՞։
Ինչու էներգիա ծախսել։ Թող սարքեն։
Սարքեք, ես դեմ չեմ, ձեր ակադեմիական քաղաքը։
Դուք հո կաշչեյ-բեսմեռտնին չեք։
Չէ՞։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍՆ ներկայացուցիչը չէր սպասում Կոնսերվատորիայի դասախոսների, ուսանողների հախուռն դիրքորոշման. Հասմիկ Պապյան
- Ժաննա Անդրեասյան, որքան կլինի 1- 18,3%
- Սիգի սուտը, Մեդովկայի հիմնը, «պետության» էվրիկան ու Փաշինյանը Գավառում