Սա հող չի, Հայրենիք է, որի ամեն մի սանտիմետրի վրա մեր տղաների արյունն է․ Եղեգնաձորից ֆերմեր Տիգրան Եղոյան
«Սեփական իշխանությունների կողմից դավադրաբար խաբված իմ հերոս ժողովուրդ։ Այս առնետները ձիու վրա նստած Աստծուն մոռացան, ձիուց իջան՝ ձիուն մոռացան։ Մարզերում ծվարած ժողովուրդը տենչում է մեկ բան՝ ժամ առաջ պրծնել այս դահիճներից։ Այն դահիճներից, որոնք ասում են՝ այս հողը զիջենք։ Սա հող չի, Հայրենիք է, որի ամեն մի սանտիմետրի վրա մեր տղաների արյունն է»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Եղեգնաձորից ֆերմեր Տիգրան Եղոյանը։
Նրա հավաստամամբ՝ մարզերում բոլորը պայքարով են լեցուն։
«Ոսկեպար կգնան, թե Տիգրանաշեն, որտեղ ուզում եք հավաքվեք, հասկացեք, Ոսկեպարցին երբեք չի հանձնի հողը, հող հանձնողն այստեղ է՝ Երևանում ծվարած, որը հեծանիվ էր քշում։ Եկել եմ ասելու՝ Նիկոլ , տունդ քանդվի, գոնե հեծանիվը տուր տանեմ, տանեմ մարզեր․․․ կլուբնիկ էր բաժանում, հիմա եկել ասում է՝ թուրքի գյուղ է, այդ երբվանի՞ց եղավ թուքի գյուղ։ Սա ոչ միայն հողի պայքար է, այլ ազգային արժեքների, ինքնության վերացման։ Գալու է վրեժի օրը, դավաճանված հայ զինվորի վրեժի օրը»,- ասաց եղեգնաձորցի Եղոյանը։
«Միասին» շարժման հանրահավաքի լուսանկարներն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Կոտրվել է այն կարծրատիպը, որ մարզերում բոլորն ուզում են Փաշինյան ընտրել․ Դիլբարյան
- Նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31 հազար հա հող, պնդում եմ՝ Ալեն Սիմոնյանը ստախոս է․ Հրանտ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա