«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական «գոհարները» սփռեց ասելով․ «Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, որոնք դա համարում են Հայաստանի տարածք: Ես ման եմ գալիս այն մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ դրանք Հայաստանի տարածքում են»: Այս հայտարարությունից հետո համացանցը ողողվեց գրառումներով։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Փալասության գծով միջազգային վարպետ Սիմոնյան Ալենը երեկ ինգնագոհ տոնով մարդ էր փնտրում, որ կասեր, թե Տավուշի հայկական տարածքները հայկական են։
Էնքան մարդ ասեց ու գրեց, թե «ե՛ս եմ էդ մարդը», որ նույնիսկ հավես էլ չկա նույնը կրկնելու։ Լրիվ «Յա՛ Սպառտակ» վիճակն էր։
Իսկ նշված փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին (7-րդ դ.)։ Շատ-շատերի կարծիքով՝ այն հանդիսանում է հայ ճարտարապետության թոփ 10 (եթե ոչ թոփ 5) գլուխգործոցներից մեկը»։
Panorama.am-ի խմբագիր Անահիտ Ոսկանյանը գրում է․ «ալեն սիմոնյանը 7-րդ դարում ծնված մարդ է փնտրում, որ անձամբ հարցնի որը ումն է»։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․ «Բեմբի, գտար Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան