Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման»,-Հանրային հեռուստատեսության եթերում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքվ, երբ, օրինակ, Չեխիայի խորհրդարանի նախագահը վերադառնում է Բաքվից, իրեն հայտնում են, որ Բաքվում վստահեցնում են, որ չեն հարձակվի։
«Ես հակված չեմ դրան տեղի տալ, այլ կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք և՝ զգոն»,-ասաց ԱԺ նախագահը։
Անդրադառնալով Տավուշի գյուղերի՝ հենց իրենց ստեղծած խնդրին՝ Սիմոնյանը կրկնեց իրենց քաղաքական վերջին տարի «թեզը», թե՝ իշխանությունները հայկական տարածք չեն հանձնի Ադրբեջանին։
«Ինչ մերն է, մնալու է մերը, ինչն իրենցն է, թող մնա իրենցը»,-ասաց ԱԺ նախագահը՝ ներկայացնելով իր հետ բերած քարտեզը։
Նա հայտարարեց, որ Տավուշի «այդ հատվածում գազատար չկա»։
Այդ հատվածը՝ հավանաբար պիտի հասկանալ այն «հատվածը», որը քպական իշխանությունը ուզում է տալ Ադրբեջանին։
«Կա ճանապարհի մի կտոր, որը, երբ խոսակցությունը գա, հասնի այն բանին, որ հասկանանք՝ ճանապարհի այդ կտորն ինչ ենք անելու, մեր դիրքորոշումն այն է, որ մենք մեր ճանապարհը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել։ Կնայենք՝ որն է մեր համար ամենահարմար բանը, կանենք»,-ասաց Սիմոնյանը, մոռանալ, թե ինչ եղավ, երբ Արցախում ճանապարհները «մի փոքր» «այսկողմից» տարան։
Պատասխանելով հարցին, թե տարածքների փոխանցումը արդյոք սպառնալիքի ներքո է արվում՝ Սիմոնյանն ասաց․ «Սպառնալիքի տակ չենք անում։ Մենք սա անում ենք, որովհետև սա մեզ պետք է։ Սա մեզ է պետք, հասկանու՞մ եք։ Երբ ասում ենք՝ կադաստրի վկայական ունենանք, դա վերացական բան չի կարող լինել»։
Նա հայտնեց, որ կողմերի սահմանազատման հանձնաժողովները աշխատանքայի վիճակում են և այնտեղ փակուղային վիճակ չկա։
Զարմանալիորեն չավելացրեց՝ քպ-ի համար, հավանաբար որովհետև դա ակնհայտ է արդեն վաղուց։
Հարակից հրապարակումներ`
- «Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
- Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
- «Հրապարակ». Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը
- Նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31 հազար հա հող, պնդում եմ՝ Ալեն Սիմոնյանը ստախոս է․ Հրանտ Բագրատյան
- Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի գյուղերի մասին. Ես ման եմ գալիս այն մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է
- Տավուշի գյուղերի հանձնման դեպքում ադրբեջանցիները խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու տարբեր բնակավայրերի նկատմամբ. Աբրահամյան
- «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը պետբյուջեի հաշվին քավորին Փարիզ է տարել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը